Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
14.01.2026 | 18:04

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։ Եկեղեցի-պետություն հարաբերությունների և ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը։

Ընդգծվեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հուզող խնդիրները քննվում են եկեղեցական սահմանված կարգով համապատասխան կառույցներում ու առաջադրվում համարժեք լուծումներ։ Նշվեց, որ շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է և նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին։ Արձանագրվեց նաև, որ 2025թ. մայիսի վերջից իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ՝ ուղեկցվելով հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով և հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներով։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հղեց Հայ Եկեղեցուն իրենց աջակցությունը ցուցաբերած հավատավոր ժողովրդին, ինչպես նաև կառույցներին և առանձին անհատներին, ովքեր օրինական քայլերով իրենց վճռական դիրքորոշումն են արտահայտում ի պաշտպանություն Եկեղեցու իրավունքների։ Քաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի նկատեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություններ է առաջ բերում ազգային կյանքում։

ԳՀԽ-ն նաև իր մտահոգությունն արտահայտեց տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցվածքի, հանրային ելույթներում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ հայտարարությունների ու մեղադրանքների առնչությամբ։ Ժողովականները խստորեն դատապարտեցին եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնված և անթաքույց հովանավորվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման ծրագրին», ինչպես նաև ՏԻՄ ղեկավարների, իրավապահ և ուժային կառույցների ներգրավմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց հոգևորականներին չտրվել հակաօրինական պարտադրանքներին և, հավատարիմ մնալով իրենց կոչմանը, առաջնորդվել բացառապես Հայոց Եկեղեցու կանոնական կարգով։

Քննարկելով առկա իրադրության հաղթահարման ուղիները՝ որոշվեց նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում։

Ժողովը փակվեց «Պահպանիչ» աղոթքով։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 6026

Մեկնաբանություններ